«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռալֆ Ռանգնիկը մեկնաբանել է Պրեմիեր Լիգայում «Բրենթֆորդի» նկատմամբ թիմի ջախջախիչ հաղթանակը (3:0):
«Մենք արժանի էինք հաղթանակի: Կարող էինք ևս 2-3 գոլ խփել։ Պաշտպանությունում 2-3 ձախողում ունեցանք, բայց ընդհանուր առմամբ դա այնքան էլ շատ չէ, որքան որոշ այլ հանդիպումներում։ Հանդիպման մեծ մասում մենք վերահսկում էինք գնդակը: Սա այն խաղն է, որը մենք ցանկանում ենք ցույց տալ մեր երկրպագուներին:
Ես շատ ուրախ էի, որ Բրունուն գոլ խփեց, նրա խաղն ավելի լավն էր, քան վերջին երկու հանդիպումներում»,- Ռանգնիկի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը: