«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռոյ Քինը խոսել է թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հնարավոր հեռանալու մասին։
«Եթե լավագույն ռմբարկուն, ումից դուք կախված եք, 37 տարեկան է, ապա դա, իհարկե, լավ չէ, բայց ես հաստատ կփորձեի պահել Ռոնալդուին: Կարծում եմ՝ նրա խփած գոլերը, մրցելույթները երաշխավորում են, որպեսզի նա մնա ակումբում։ Սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է ֆուտբոլիստներին հավաքի իր շուրջը, պետք է այլ հարձակվողներ բերի, կազմում տեղերի համար մրցակցություն ստեղծի:
Հնարավոր է՝ հարկ լինի խոսել այն մասին, թե ինչպես է նա պատրաստվում խաղալ, կամ այն մասին, որ անընդհատ չի խաղալու։ Սակայն ինչո՞ւ ազատվել մի ֆուտբոլիստից, ով այդքան շատ գոլեր է խփում: Ես այդտեղ տրամաբանություն չեմ տեսնում»,- Քինի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։