«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիեռո Գասպերինին խոսել է Բերգամոն ներկայացնող ակումբի ֆինանսական խնդիրների մասին:
«Մենք թիմ ենք, որը փորձում է տալ այն ամենը, ինչ ունենք, և մենք չենք կարող դրա համար մեղադրել ֆուտբոլիստներին: Այնուամենայնիվ, մենք հոգեպես սպառվել ենք, և ես ամենաշատը ափսոսում եմ դրա համար, քանի որ մենք միշտ ուժեղ ենք եղել այս հարցում։ Մենք շտկել ենք մեր խաղը և պայքարում ենք մինչև վերջ, բայց պարզ է, որ չունենք այդ ոգին և այդ ինտենսիվությունը։ Փորձում ենք խաղալ հաղթելու համար, բայց առաջին իսկ հնարավորության դեպքում գոլեր ենք բաց թողնում, որոնցից կարելի էր խուսափել։
«Ատալանտայի» համար դժվար է այսքան երկար մնալ բարձր մակարդակի վրա, շատ ֆուտբոլիստներ հեռացել են։ 6 տարվա ընթացքում մենք ստացել ենք 150 միլիոն եվրո շահույթ, մնացած 600 միլիոն եվրոն պարտքեր են։ Սա ծանր բեռ է»,- Գասպերինիի խոսքերն է մեջբերում DAZN-ը: