Երկուշաբթի օրը՝ մայիսի 2-ին, Լոնդոնում կայացավ Չեմփիոնշիփի 45-րդ տուրի հանդիպումը, որում «Ֆուլհեմը» սեփական հարկի տակ ընդունել էր «Լուտոն Թաունին»։ Այն ավարտվեց լոնդոնյան ակումբի ջախջախիչ հաղթանակով՝ 7։0 հաշվով։
Այս խաղում դուբլի հեղինակ դարձավ «Ֆուլհեմի» հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը։ Այժմ սերբ ռմբարկուն իր հաշվին ունի 43 գոլ։ Այս ցուցանիշը ռեկորդային է Անգլիայի 2-րդ դիվիզիոնի համար ԱՊԼ-ի ստեղծումից ի վեր։
Հավելենք, որ այս հաղթանակի շնորհիվ «Ֆուլհեմը» ժամանակից շուտ դարձավ Չեմփիոնշիփի հաղթող՝ վաստակելով 90 միավոր։ Միտրովիչը կկարողանա բարելավել իր ռեկորդը «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ մրցաշարի վերջին տուրի խաղում (մայիսի 7):