Նեմանյա Մատիչը «Ման. Յունայթեդի» կազմում իր վերջին խաղն անցկացրեց «Օլդ Թրաֆորդում»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչն իր վերջին հանդիպումն է անցկացրել «կարմիր սատանաների» կազմում ակումբի տնային մարզադաշտում՝ «Օլդ Թրաֆորդում»:

Սերբ ֆուտբոլիստն Անգլիայի Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրի՝ «Բրենթֆորդի» հետ խաղում «ՄՅու»-ի մեկնարկային կազմում էր դուրս եկել խաղադաշտ և փոխարինվել հանդիպման 71-րդ րոպեին։ Փոխարինումից հետո կիսապաշտպանը սեղմել է մարզիչների և մարզադաշտի անձնակազմի ձեռքերը։ Հիշեցնենք, որ 2021/2022 մրցաշրջանի ավարտին 33-ամյա ֆուտբոլիստը կլքի անգլիական ակումբը։

Մատիչը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Չելսիից» 2017 թվականին։ Ընթացիկ մրցաշրջանում նա ԱՊԼ-ում անցկացրել է 22 հանդիպում և կատարել 4 գոլային փոխանցում: