Լոնդոնում կայացավ Չեմպիոնշիփի (Անգլիայի 2-րդ ամենահզոր առաջնություն) 45-րդ տուրի հանդիպումը, որում «Ֆուլհեմը» սեփական հարկի տակ ընդունել էր «Լուտոն Թաունին»։
Հանդիպումն ավարտվեց «Ֆուլհեմի» ջախջախիչ հաղթանակով՝ 7։0 հաշվով, իսկ սերբ հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը դուբլի հեղինակ դարձավ։
Այս հաղթանակի շնորհիվ «Ֆուլհեմը» ժամանակից շուտ դարձավ Չեմպիոնշիփի հաղթող՝ վաստակելով 90 միավոր։ 2-րդ տեղում գտնվող «Բորնմութն» ունի 82 միավոր:
Լոնդոնյան ակումբը 1 տուր առաջ արդեն ապահովել էր Պրեմիեր Լիգայի ուղեգիրը։