«Տորինոն» ձեռք չի բերի Մարկո Պյացայի տրանսֆերը

«Տորինոն» պայմանագիր չի կնքի «Յուվենտուսի» վինգեր Մարկո Պյացայի հետ: Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է ինսայդեր Նիկոլո Սկիրան:

26-ամյա ֆուտբոլիստին «ցլերը» մեկ տարի ժամկետով վարձակալել էին 2021 թվականի ամռանը՝ տրանսֆերը գնելու հնարավորությամբ: 2021/22 մրցաշրջանում խորվաթ ֆուտբոլիստը «Տորինոյի» կազմում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ։

Այժմ Պյացան ծնկի վնասվածքի պատճառով գտնվում է լազարեթում: Նրա պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը: