Ռուսական ակումբները 2022/23 մրցաշրջանում չեն մասնակցի եվրագավաթներին։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Մրցաշարերի ցանկում ներառված են Չեմպիոնների Լիգան, Եվրոպա Լիգան, Կոնֆերենցիաների Լիգան, կանանց Չեմպիոնների Լիգան և երիտասարդական Չեմպիոնների Լիգան։
Հաջորդ մրցաշրջանում Ռուսաստանի Դաշնության մինի ֆուտբոլի ակումբները ևս չեն մասնակցի ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին։