«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը խոսել է կատալոնական ակումբում իր ապագայի մասին:
«Ես եկել եմ «Բարսելոնա» խաղալու համար: Ցանկանում եմ հաջորդ մրցաշրջանում և գալիք տարիներին լինել թիմի կարևոր մասնիկը։ Բնական է, որ «Բարսելոնայում» լուրջ մրցակցություն կա կազմում տեղի համար։ Ես խաղում եմ աշխարհի լավագույն ակումբում»,- Դեպայի խոսքերն է մեջբերում As-ը:
28-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «կապտանռնագույնների» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։
Այս մրցաշրջանում հոլանդացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: