Դորտմունդի «Բորուսիան» հայտարարեց նոր տրանսֆերի մասին (լուսանկար)

«Ֆրայբուրգի» պաշտպան Կևին Շլոտերբեկը կարիերան կշարունակի այլ ակումբում։ 25-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել Դորտմունդի «Բորուսիայի» հետ։ Այս մասին հայտնում է «իշամեղուների» մամուլի ծառայությունը։

Շլոտերբեկն այսօր բուժզննում է անցել դորտմունդյան ակումբում և կնքել մինչև 2027 թվականի հունիսի 30-ը նախատեսված պայմանագիր։

Պաշտպանն այս մրցաշրջանում մասնակցած 35 խաղում խփել է 4 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։ «Բորուսիայի» նորեկը 2 անգամ կրել է Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը:

https://twitter.com/BlackYellow/status/1521151588655673345