Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» պաշտպան Մատիաս Գինտերը կփոխի ակումբային գրանցումը։ 28-ամյա ֆուտբոլիստը կմիանա «Ֆրայբուրգին»։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Գերմանացի ֆուտբոլիստի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը։ «Ֆրայբուրգի» հետ գործարքը համաձայնեցված է, իսկ պայմանագիրը կկնքվի մոտ օրերս։
Այս մրցաշրջանում 28-ամյա պաշտպանը մասնակցել է 30 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ։