«Նապոլիի» հարձակվող Դրիս Մերտենսը մոտ է ակումբի հետ նոր պայմանագիր ստորագրելուն։
Ինչպես հայտնում է Calciomercato-ն՝ նեապոլիտանական ակումբի ղեկավարությունը Լորենցո Ինսինյեի հեռանալուց հետո չի ցանկանում կորցնել բելգիացի ֆուտբոլիստին։ 34-ամյա հարձակվողը համաձայն է աշխատավարձի զգալի կրճատմանը. նրա տարեկան աշխատավարձը 4,5 միլիոն եվրոյից կնվազի՝ հասնելով 1,2 միլիոն եվրոյի։
Մերտենսը «Նապոլի» է տեղափոխվել 2013 թվականին ՊՍՎ-ից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ լրանում է առաջիկա ամառը։
2021/22 մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։