«Ատլետիկոյի» ֆուտբոլիստները հրաժարվում են չեմպիոնական միջանցք կազմել «Ռեալի» համար

«Ատլետիկոյի» ֆուտբոլիստները չեն ցանկանում «Ռեալի» համար չեմպիոնական միջանցք կազմել Լա Լիգայի 35-րդ տուրի խաղից առաջ:

«Ատլետիկոյի» ֆուտբոլիստները դա կանեն միայն ակումբի ղեկավարությանը խնդրանքով՝ տեղեկացնում է Marca-ն։

Նման որոշման պատճառը ակումբի շատ երկրպագուների նեգատիվ վերաբերմունք է «Ռեալի» նկատմամբ:

Հավելենք, որ՝ Լա Լիգայի 34-րդ տուրում «Ռեալը» 4:0 հաշվով հաղթել է «Էսպանյոլին»՝ մրցաշրջանի ավարտից 4 տուր առաջ հռչակվելով Իսպանիայի չեմպիոն: