Ստոլե Դիմիտրիևսկին խոսել «Բարսելոնա» ձախողված տեղափոխության պատճառների մասին

«Ռայո Վալյեկանոյի» դարպասապահ Ստոլե Դիմիտրիևսկին հաստատել է, որ մոտ է եղել հունվարին «Բարսելոնա» տեղափոխվելուն և խոսել գործարքի ձախողման պատճառների մասին։

«Ես համաձայնության եմ եկել «Բարսայի» հետ հունվարին: Ամեն ինչ պատրաստ էր, մնում էր միայն ստորագրել պայմանագիրը։ Բայց ամեն ինչ ձախողվեց, քանի որ Նետոն չէր ցանկանում հեռանալ»,- Դմիտրիևսկու խոսքերն է մեջբերում Mozzart Sport-ը։