«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգն ամփոփել է Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի «Մալյորկայի» հետ հանդիպումը (2:1).
«Կարծում եմ՝ «Բարսելոնան» ավելի լավ հանդես եկավ այս խաղում, բայց երբ մենք գոլ բաց թողեցինք, ամեն ինչ կարող էր փոխվել։
Սակայն մենք որոշեցինք չանդրադառնալ բաց թողած գոլին և շարունակեցինք հավատարիմ մնալ մեր պլանին, քանի որ տանը հաղթելն ամենակարևորն է։
Մարզիչն ասաց, որ վստահում է ինձ, թիմում ամեն ինչ կարգին է»,- Դե Յոնգի խոսքերը մեջբերում է BarcaTimes-ը։