Քրիստիան Պուլիշիչի հայրը «Չելսիին» քննադատող գրառում է կատարել սոցցանցում

«Չելսիի» կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչի հայրը խոսել է այն մասին, որ իր որդին անբավարար խաղաժամանակ  է ստանում թիմում։

Սոցցանցում ֆուտբոլիստի հայրն ակնարկել է, որ կիսապաշտպանը կարող է հեռանալ թիմից, սակայն ավելի ուշ ջնջել է գրառումը։

«Ցավալի է, նա սիրում է ակումբը, իր թիմակիցներին և Լոնդոնը… իր ամբողջ սիրտն ու հոգին դնում է պրոֆեսիոնալ դառնալու համար: Իմ տղան դժգոհ է պրակտիկայի պակասից»,- ասվում էր ջնջված գրառման մեջ։

Այս մրցաշրջանում Պուլիշիչը «Չելսիի» կազմում անցկացրած ընդամենը  19 խաղում նա դարձել է 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։