«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ցանկանում է, որ կիսապաշտպան Գավին երկար մնա թիմում։
«Ես իսկապես հուսով եմ, որ Գավին շուտով կերկարաձգի պայմանագիրը: Ես ցանկանում եմ, որ նա լինի հաջորդ մարդը, ով դա կանի Ռոնալդ Արաուխոյից հետո:
Իհարկե, Գավին աճելու տեղ ունի, նա ընդամենը 17 տարեկան է։ Բայց նա առաջադիմելու մեծ ցանկություն ունի»,- ասել է Չավին։
Այս մրցաշրջանում Գավին Լա Լիգայի 30 խաղում դարձել է երկու գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Նրա պայմանագիրն ավարտվում է հաջորդ մրցաշրջանի ավարտին։ Գավին Transfermarkt-ը գնահատում է 60 միլիոն եվրո: