Հայտնի է, թե որքան գումարի դիմաց «Սևիլիան» կվաճառի Ժյուլ Կունդեին

«Սևիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեն կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա ֆրանսիացուն հավակնում է գնել «Չելսին», որը մեկ տարուց ավելի է, ինչ հետևում է պաշտպանի խաղին։ Լոնդոնցիների գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Կունդեի խաղի երկրպագու է։ Հաղորդվում է, որ «Սևիլիան» պատրաստ է բաժանվել ֆուտբոլիստից 80 միլիոն եվրոյի դիմաց։

Այս մրցաշրջանում Կունդեն անցկացրել է 40 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո: