«Բարսելոնայի» պաշտպան Սերխի Ռոբերտոն կշարունակի հանդես գալ կատալոնական ակումբում։
Ղեկավարությունը ֆուտբոլիստի հետ կերկարաձգի պայմանագիրը մեկ տարով։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2023 թվականի հունիսը։ Սպասվում է, որ պայմանագիրը կերկարաձգվի մոտ ժամանակներս։
Սերխի Ռոբերտոն Բարսելոնայի շրջանավարտ է։ 30-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամառ։