Մարկո Վերատտին և ՊՍԺ-ն բանակցում են

ՊՍԺ-ն պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Մարկո Վերատտիի հետ։

Ակումբն ակնկալում է մոտ ժամանակներս համաձայնության գալ ֆուտբոլիստի հետ, հայտնում է L’Equipe-ը:

29-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թվականին։

Վերատտին փարիզյան ակումբում հանդես է գալիս 2012 թվականից։

Թիմի կազմում նա ութ անգամ հաղթել է Ֆրանսիայի առաջնությունում, վեց անգամ հաղթել է Ֆրանսիայի գավաթը և Ֆրանսիայի լիգայի գավաթը, ինչպես նաև ութ անգամ նվաճել է երկրի սուպերգավաթը։