«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆաթին կկարողանա մասնակցել Լա Լիգայի 35-րդ տուրի՝ «Մալյորկայի» դեմ հանդիպմանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆաթին ապաքինվել է ազդրի վնասվածքից։ Վերջին անգամ իսպանացին խաղադաշտ է դուրս եկել Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի՝ «Ատլետիկի» դեմ խաղում: Դա տեղի է ունեցել 2022 թվականի հունվարի 20-ին։
«Բարսելոնա»-«Մալյորկա» հանդիպումը կկայանա այսօր՝ մայիսի 1-ին, Բարսելոնայում։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: