«Ֆեյենորդի» պաշտպան Տայրել Մալասիան կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է Sunday Mirror-ը։
Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա ֆուտբոլիստի տեղափոոխությամբ հետաքրքրված է Էրիկ տեն Հագը, ով ցանկանում է, որպեսզի «Մանչեսթեր Յունայթեդն» ամռանը ձեռք բերի նրա տրանսֆերը:
Այս մրցաշրջանում Մալասիան անցկացրել է 46 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը հոլանդացի պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 11,5 միլիոն եվրո։