Ֆաբիո Կանավարոն կարող է գլխավորել Լա Լիգայի ակումբը

«Յուվենտուսի», Մադրիդի «Ռեալի» և Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Ֆաբիո Կանավարոն հավակնում է «Էսպանյոլի» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելուն, հայտնում է Mundo Deportivo-ն։

Սպասվում է, որ Վիսենտե Մորենոն մրցաշրջանի ավարտից հետո կլքի կատալոնական ակումբը։ Ըստ լուրերի՝ թափուր պաշտոնը կարող է զբաղեցնել 2006 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիրը։

Կանավարոն եվրոպական ֆուտբոլում մարզչական փորձ չունի. նա երկու անգամ գլխավորել է «Գուանչժոու Էվերգրանդը» (2014-15 և 2017-2021 թվականներին), ինչպես նաև աշխատել է «Տյանցզին Ցյուանցզյան» (2016-17), «Ալ Նասր» (2015-16) ակումբներում ու Չինաստանի ազգային հավաքականում (2019):