Սամիր Հանդանովիչը կարող է նոր պայմանագիր կնքել «Ինտերի» հետ

«Ինտերի» դարպասապահ Սամիր Հանդանովիչը մոտ է նոր պայմանագիր ստորագրելուն։ Կողմերի միջև գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2022 թվականի ամռանը։

Լրագրող Նիկոլո Սկիրայի տեղեկություններով՝ նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2023 թվականը՝ այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Սպասվում է, որ գործարքը կկնքվի մայիսին։

Ընթացիկ մրցաշրջանում 37-ամյա ֆոուտբոլիստն անցկացրել է 45 հանդիպում և բաց թողել 34 գոլ: Սլովենացի դարպասապահն «Ինտերում» հանդես է գալիս 2012 թվականից։