Ռոդրիգո դե Պաուլը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Ատլետիկոյի» կիսապաշտպան Ռոդրիգո դե Պաուլը մտադիր է մնալ մադրիդյան ակումբում, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ 27-ամյա ֆուտբոլիստը չի պատրաստվում հեռանալ թիմից՝ չնայած շրջանառվող լուրերին։

Մադրիդյան ակումբի ղեկավարությունը ևս մտադիր է իր կազմում պահել արգենտինացուն։

Ընթացիկ մրցաշրջանում Դե Պաուլը մասնակցել է 43 խաղի՝ խաղադաշտում միջինում անցկացնելով 61 րոպե:

Կիսապաշտպանը խփել է 2 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։