«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ասել է, որ ակումբը չի կարող ձեռք բերել այն աստղային ֆուտբոլիստներին, որոնց հետ պայմանագիր է կնքում «Լիվերպուլը»։
«Չեմ կարծում, որ մենք այժմ այն վիճակում ենք, որ կարող ենք գնել այնպիսի կարգ և արժեք ունեցող ֆուտբոլիստների, որոնց հրավիրում է «Լիվերպուլը», մենք պետք է կատարելագործվելու այլ ուղիներ գտնենք: Թե ում կգնենք այս ամռանը, կախված կլինի նրանից, թե քանի ֆուտբոլիստ է վերադարձել վարձակալությունից, նրանց հանդեպ մեր պարտավորություններից, ֆինանսական վիճակից, ակումբների պահանջներից»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը։
Պրեմիեր Լիգայի 33 տուրից հետո «Արսենալը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։