Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է Իսպանիայի առաջնությունում թիմի վաղաժամ չեմպիոնությունը:
«Ես, ինչպես և շատ երկրպագուներ, մեծ բավականություն եմ զգում։ Մենք ծրագրել էինք հաղթել Լա Լիգայում և Չեմպիոնների Լիգայում։ Առաջին խնդիրը լուծեցինք, հիմա պետք է զբաղվենք երկրորդով։ Անչելոտտին մեծ փորձ ունի, բայց միշտ կան մարդիկ, ովքեր ինչ-որ բան քննադատում են։ Այնուամենայնիվ, Կառլոյի կապը «Ռեալի» հետ ակնհայտ է, նրա արժեքները նման են մեր արժեքներին։ Կարծում եմ՝ դա շատ կարևոր է»,- Պերեսի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» 3:4 հաշվով պարտվել է «Մանչեսթեր Սիթիին»: