«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին շնորհավորել է Մադրիդի «Ռեալին» Իսպանիայի առաջնությունում հաղթելու կապակցությամբ։
«Քանի որ «Ռեալը» չեմպիոն է, մենք շնորհավորում ենք նրան։ Սա իսկապես լավագույն թիմն է. մրցաշարը երկար է, և սովորաբար հաղթում է նա, ով արժանի է դրան: Շնորհավորում ենք նրանց, բայց հաջորդ մրցաշրջանում նրանց ավելի լուրջ պայքար կառաջարկենք»,- 42-ամյա մասնագետի խոսքերն է փոխանցում Marca պարբերականը:
Մադրիդի «Ռեալը» 34-րդ տուրի խաղում հաղթեց «Էսպանյոլին» (4:0) և մրցաշարի ավարտից 4 հանդիպում առաջ անհասանելի դարձավ իր ամենամոտ մրցակցի՝ «Բարսելոնայի» համար։ Մադրիդցիների համար սա առաջնությունում 35-րդ տիտղոսն է, ինչը ռեկորդային է։