Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի հնարավոր տրանսֆերի մասին։
«Ես դեռ չեմ մտածել այդ մասին, բայց քանի որ դուք նշեցիք, դա կարող է ճիշտ լինել: Տեսնենք, թե երբ կսկսենք պլանավորել կազմը հաջորդ մրցաշրջանի համար»,- Պերեսի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մոտ ժամանակներս ֆրանսիացին կժամանի Մադրիդ՝ բանակցելու «Ռեալի» ղեկավարության հետ։ Մբապպեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2022 թվականի հունիսի 30-ին: Նա կարող է «արքայական» ակումբ տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։