«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալ»։ Այս մասին հայտնում է Mirror-ը։
Աղբյուրի համաձայն՝ «արքայական» ակումբը հետաքրքրված է 37-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերով։ Ավելի վաղ հաղորդվում էր նաև, որ անձամբ Ռոնալդուն նույնպես դեմ չէ «Ռեալ» վերադառնալուն։
Պորտուգալացին «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2021 թվականի ամառվանից։ Նրա պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը։ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը «Ռեալում» հանդես է եկել 2009-ից 2018 թվականներին, որտեղ նվաճել է 15 տիտղոս։