Նախօրեին հայտնի դարձավ, որ երկարատև հիվանդությունից հետո 54 տարեկան հասակում մահացել է անվանի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան:
«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ում շահերը ներկայացնում էր Ռայոլան, գործակալի մահվան կապակցությամբ գրառում է արել:
«Կկարոտեմ քեզ, իմ գործակալ, իմ լավագույն ընկեր, իմ ընտանիք: Դու միշտ կլինես մեզ հետ»,- գրել է Հայաստանի հավաքականի նախկին ավագը սոցցանցերի իր էջերում: