Անգլիայի Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր «Լիդսին» և 4։0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ:
«Քաղաքաբնակների» կիսապաշտպան Ֆերնանդինյոյի համար սա Անգլիայի բարձրագույն Լիգայում 260-րդ խաղն էր, և այս ցուցանիշով նա 1-ին հորիզոնականում է բրազիլացի բոլոր ֆուտբոլիստների շրջանում։ Նախորդ ռեկորդը (259 խաղ) պատկանում էր Վիլիանին, ով խաղացել է «Չելսիում» և «Արսենալում»:
Ֆերնանդինյոն «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս գրեթե տասը տարի՝ 2013 թվականից։
