«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը թվիթերում շնորհավորել է Իսպանիայի առաջնությունում իր սկզբունքային մրցակցին՝ Մադրիդի «Ռեալին»՝ Լա Լիգայում 35-րդ տիտղոսը նվաճելու կապակցությամբ։
«Արքայական» ակումբը մրցաշարի 34-րդ տուրի «Էսպանյոլի» հետ խաղում տարած հաղթանակի շնորհիվ (4:0) վաղաժամ չեմպիոնություն ապահովեց:
«ՖԱ «Բարսելոնան» շնորհավորում է Մադրիդի «Ռեալին» Լա Լիգայում 35-րդ տիտղոսը նվաճելու առթիվ»,- գրված է հայտարարության մեջ:
https://twitter.com/FCBarcelona/status/1520447780774420480