Կառլո Անչելոտտին՝ Մբապպեի՝ «Ռեալ» հնարավոր տրանսֆերի մասին. «Ապագան արդեն կանխորոշված ​​է»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Իսպանիայի չեմպիոն դառնալուց հետո BeIn Sports-ի եթերում պատասխանել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի՝ «արքայական» ակումբ տեղափոխվելու հնարավորության մասին հարցին։

– Մբապպեն կտեղափոխվի՞ «Ռեալ»:

– Այս ակումբով, այս նախագահով ապագան արդեն կանխորոշված ​​է։

– Արդյո՞ք դա նշանակում է, որ Մբապպեն կտեղափոխվի:

– Ես դա չեմ ասել:

Մբապպեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։ Կողմերը դեռևս համաձայնության չեն եկել երկարաձգման շուրջ: