Ֆլորենտինո Պերես. «Ոչ ոք իրավունք չունի Կարիմ Բենզեմայից խլել «Ոսկե գնդակը»»

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ակումբի պատմության մեջ 35-րդ չեմպիոնությունը նվաճելուց հետո ասել է, որ թիմի այս մրցաշրջանի լավագույն ռմբարկու Կարիմ Բենզեման պետք է այս տարի ստանա «Ոսկե գնդակը»։

«Ոչ ոք իրավունք չունի Բենզեմայից խլել «Ոսկե գնդակը», – Պերեսի խոսքերն է մեջբերում RMadridHome-ը:

2021/22 մրցաշրջանում ֆրանսիացին «Ռեալի» կազմում անցկացրած 42 խաղում դարձել է 42 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ 14 գոլով 34-ամյա հարձակվողը Չեմպիոնների Լիգայի ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկուն է: