Սերխիո Ռամոսը շնորհավորել է Մադրիդի «Ռեալին»՝ Լա Լիգայում հաղթելու կապակցությամբ

ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը շնորհավորել է իր նախկին ակումբին՝ Մադրիդի «Ռեալին», առաջնությունում 35-րդ չեմպիոնական տիտղոսի կապակցությամբ։

Այսօր «արքայական» ակումբը հաղթեց «Էսպանյոլին» (4:0) և անհասանելի դարձավ իր մրցակիցների համար։

Ռամոսը «Ռեալում» հանդես է եկել 2005-2021 թվականներին և եղել է թիմի ավագը։ Նվաճած 22 տիտղոսով իսպանացին ակումբի պատմության երրորդ ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է:

https://twitter.com/SergioRamos/status/1520438097292546049