Կառլո Անչելոտտին պատմության առաջին մարզիչն է, ով հաղթեց Եվրոպայի թոփ-5 լիգաներից բոլորում

Մադրիդի «Ռեալը» վաղաժամ դարձավ Իսպանիայի չեմպիոն՝ Լա Լիգայի 34-րդ տուրի խաղում հաղթելով «Էսպանյոլին» (4:0)։

«Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին առաջին անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն։ Այսպիսով, իտալացի մասնագետը դարձավ պատմության առաջին մարզիչը, ով կարողացել է տիտղոս նվաճել եվրոպական թոփ-5 առաջնություններից բոլորում:

2003/04 մրցաշրջանում Անչելոտտին «Միլանի» հետ հաղթեց Ա Սերիայում։ Պրեմիեր Լիգայի 2009/10 խաղարկությունում մարզիչը հաղթել է «Չելսիի» հետ, Ֆրանսիայի Լիգա 1-ում 2013/14 մրցաշրջանը նրա համար հաջող էր ՊՍԺ-ի կազմում։ 62-ամյա մասնագետը Բունդեսլիգայում հաղթել է 2016/17 մրցաշրջանում՝ «Բավարիայի» ղեկին: