«Միլանը» համաձայնեցրել է «Լիլի» ֆուտբոլիստի տրանսֆերը

«Միլանը» համաձայնության է եկել «Լիլի» հետ կիսապաշտպան Ռենատու Սանշեշի հետ պայմանագիր կնքելու հարցում, հայտնում է Goal-ը՝ հղում անելով Calciomercato-ին։

Նշվում է, որ պորտուգալացի ֆուտբոլիստը երկար ժամանակ եղել է «ռոսոներիների» թիրախում: Գործարքի արժեքը կկազմի 20 մլն եվրո: Իտալական ակումբը կարող է նաև 5 միլիոն վճարել որպես բոնուս:

«Միլանի» ղեկավարներ Պաոլո Մալդինին և Ֆրեդերիկ Մասարան այժմ բանակցություններ են վարում 24-ամյա կիսապաշտպանի գործակալ Ժորժե Մենդեշի հետ՝ պայմանագրի ստորագրման վերաբերյալ: