«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ամփոփել է Անգլիայի առաջնության 35-րդ տուրի «Նյուքասլի» դեմ հանդիպման արդյունքը (1:0):
«Կարծում եմ, որ սա բարձրակարգ խաղ էր չափազանց բարդ պայմաններում: Ուստի ես իսկապես երջանիկ եմ։ Մենք ներդրեցինք մեր ամբողջ ուժերը մի մրցակցի դեմ խաղում, որը հիանալի մարզավիճակում է։
Ես ինձ շատ լավ եմ զգում: Սա կարևոր շաբաթ է ինձ համար, և ես իսկապես ուրախ եմ, որ նոր պայմանագիր ստորագրեցի։ «Լիվերպուլն» անհավանական վայր է անհավանական մարդկանցով»,- մարզչի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Նշենք, որ ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակն այժմ գլխավորում է «Լիվերպուլը»՝ 34 խաղից հետո վաստակելով 82 միավոր: