«Ռեալը» մի քանի տարբերակ է դիտարկում այն դեպքում, եթե Էրլինգ Հոլանդի տրանսֆերը ձախողվի։
Մադրիդյան ակումբը նորվեգացու տրանսֆերի համար պայքարում է «Մանչեսթեր Սիթիի» հետ։
Եթե հարձակվողը որոշի խաղալ «քաղաքայինների» կազմում, ապա «Ռեալը» կարող է գնել Ռաուլ դե Թոմասին, որը ներկայումս հանդես է գալիս «Էսպանյոլում»։
Դե Թոմասը այս մրցաշրջանում անցկացրած Լա լիգայի 30 խաղում դարձել է 15 գոլի հեղինակ ու «Էսպանյոլի» լավագույն ռմբարկուն է։