«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան կիսվել է Էրիկ տեն Հագի հետ սպասվելիք աշխատանքից իր ունեցած ակնկալիքներով։
«Ես հասկանում եմ երկրպագուների հիասթափությունը այս մրցաշրջանի վերջում, քանի որ ես նույնպես հիասթափված եմ:
Բայց ես նաև կարծում եմ, որ մեզ հետաքրքիր ապագա է սպասվում նոր մրցաշրջանում նոր մարզչի հետ:
Հուսանք, որ արդյունքների առումով մեծ փոփոխություն կլինեն, և երկրպագուները կուրախանան:»,- Մատայի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։