Ֆրենկ Լեմպարդ. «Ես կմնամ քանի դեռ ակումբը ցանկանում է տեսնել ինձ այս պաշտոնում»

«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը հայտարարել է, որ մտադիր չէ հեռանալ ակումբից։

«Ես հավատարիմ եմ ակումբին, սիրում եմ այն ​​ և ցանկանում եմ շարունակել աշխատել այստեղ:

Ես կմնամ քանի դեռ ակումբը ցանկանում է տեսնել ինձ այս պաշտոնում։ Կարծում եմ՝ կարող եմ օգնել թիմին հասնել առաջադրված նպատակներին»,- Լեմպարդի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Լեմպարդը «Էվերթոնը» գլխավորում է 2022 թվականի հունվարից։

«Էվերթոնը» 32 խաղում 29 միավորով 18-րդն է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում։