Գարեթ Բեյլը չի մասնակցի Լա Լիգայի հերթական տուրի խաղին. հայտնի է պատճառը

Կիսապաշտպան Գարեթ Բեյլը բաց կթողնի Մադրիդի «Ռեալի» Լա լիգայի հերթական տուրի խաղը, որը տեղի կունենա ապրիլի 30-ին։

Ինչպես հայտնում է Marca-ն, ուելսցին շատ է աշխատել մարզումների ժամանակ, սակայն հայտացուցակի հրապարակումից քիչ առաջ նա հայտարարել է, որ ցավեր է զգում մեջքի շրջանում, ինչն անակնկալ է եղել մարզչական շտաբի համար։

Գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին պատրաստ էր Բեյլին խաղաժամանակ տրամադրել, եթե նա ցանկանար, սակայն Գարեթը չի ցանկանում խաղալ։