Ջորջինա Ռոդրիգեսը որդու մահից հետո առաջին հրապարակումն է կատարել

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի կինը՝ Ջորջինա Ռոդրիգեսը սոցցանցերում իր առաջին հրապարակումն է կատարել նրանց նորածին որդու մահից հետո։

Ջորջինան տեղադրել է Ռոնալդուի նկարը, որտեղ նա ԱՊԼ-ի 34-րդ տուրի շրջանակում «Արսենալի» դեմ  խաղում գոլ խփելուց հետո ձեռքերը պարզում է դեպի երկինք՝ նվիրելով գոլը մահացած նորածին որդու հիշատակին:

Ջորջինան լուսանկարը սպիտակ սրտերով է մակագրել, այսպիսով աջակցելով ամուսնուն։