Հայտնի է, թե որքան գումարի դիմաց «Մանչեսթեր Սիթին» կվաճառի Ռիյադ Մահրեզին

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռիյադ Մահրեզը կարող է հեռանալ ակումբից, հայտնում է Give Me Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ ակումբի ղեկավարությունը պատրաստ է քննարկել 31-ամյա ալժիրցու տրանսֆերի վերաբերյալ առաջարկները։

Անգլիական ակումբը նրա վաճառքից ցամկանում է առնվազն 50 միլիոն եվրո ստանալ:

Այս մրցաշրջանում Մահրեզը անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: