Յուրգեն Կլոպը խոսել է Մոհամեդ Սալահի ու Սադիո Մանեի ապագայի մասին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հույս է հայտնել, որ Մոհամեդ Սալահն ու Սադիո Մանեն կերկարաձգեն պայմանագրերը ակումբի հետ։

«Այդ հարցը պետք է տրվի անձամբ ֆուտբոլիստներին, բայց ես հիանալի հարաբերություններ ունեմ նրանց հետ: Եթե ​​իմ պայմանագրի երկարաձգումը դրական նշան է տղաների համար, ապա դա լավ է, բայց չեմ կարծում, որ դա առանցքային պահ կլինի, երբ նրանք որոշեն իրենց ապագան։ Սա նրանց կյանքն է։ Պայմանագիրը երկարաձգելով՝ և՛ ես, և՛ ակումբը ցանկանում էինք բոլորին երաշխիք տալ, որպեսզի բոլորը հասկանան, թե ինչ է սպասվում ապագայում»,- ասել է Կլոպը։