«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հույս ունի, որ ակումբը կկարողանա թիմում պահել հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն, ում պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականի ամռանը։
«Ես սա ասել եմ առնվազն 50 անգամ։ Իհարկե, ցանկանում եմ, որ Լևանդովսկին մնա. Հույս ունեմ, որ նա չի լքի մեզ: Սա իմ տեսակետն է»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում Sports Max-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիայի» ղեկավարությունը չի ծրագրում բարձրացնել ռմբարկուի աշխատավարձը, ում հավակնում է գնել իսպանական «Բարսելոնան»։