«Բավարիայի» ղեկավարությունը ջանքեր է գործադրում հարձակվող Սերժ Գնաբրիի հետ պայմանագիրը երկարաձգելու համար։ Ֆուտբոլիստին առաջարկվել է նոր պայմանագիր՝ բարելավված պայմաններով։
Ինչպես հաղորդում է Bild-ը, «Բավարիայի» ղեկավարությունը պատրաստ է Գնաբրիին տարեկան 17-19 միլիոն եվրո վճարել։ Ներկայումս 26-ամյա հարձակվողը ստանում է մոտ 8 մլն.
Ըստ աղբյուրի՝ Սերժ Գնադրին դեռ չի ընդունել առաջարկը։ Այս պահին «Բավարիան» մտադիր չէ ավելի բարելավել իր առաջարկը և քննարկում է բանակցային գործընթացի վերջնաժամկետը, ինչպես դա արեց Դավիդ Ալաբայի հետ: Բանակցություններն այս պահին դադարեցված են։ Գնաբրին դեռևս չի բացառում պայմանագրի երկարաձգումը: