«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավար կազմում կարևոր փոփոխություն է տեղի ունեցել

«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ սկաուտ Մեթ Ջեջը լքել է զբաղեցրած պաշտոնը, հայտնում է The Athletic-ը։

Պաշտոնյան «Յունայթեդում» աշխատում էր 2012 թվականից։ 2016 թվականին նա նշանակվել է ակումբի կորպորատիվ բաժնի ղեկավար, և դարձել Էդ Վուդվորդի գլխավոր խորհրդականը։

Ակումբի ղեկավարությունը առաջիկայում կհայտնի, թե ով կզբաղեցնի թափուր մնացած հաստիքը: