«Արսենալը» պատրաստ է 45 միլիոն ֆունտ ստերլինգ առաջարկել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողի համար

«Արսենալը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի ծառայություններով։

24-ամյա հարձակվողը դարձել է «զինագործների» գլխավոր տրանսֆերային թիրախը, հայտնում է Football Insider-ը:

«Արսենալը» պատրաստ է 45 միլիոն ֆունտ ստերլինգ առաջարկել անգլիացի ֆուտբոլիստի համար։

Այս մրցաշրջանում Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Մարկուսի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է 2023 թվականին։